31-ամյա Կարենը մեղադրվում է կնոջ սիրեկանին դանակահարելու համար: Գործը քննվում է Արարտի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա 2014 թվականի հոկտեմբեր ամսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Աննայի հետ և միասին են ապրել:
2015թվականի ապրիլի 16-ին կեսգիշերն անց նա վերադարձել է տուն և տեսել իր ննջասենյակի մահճակալին կնոջն ու մի տղամարդու՝ սեռական հարաբերություն ունենալիս: Հայտնվել է ֆիզոլոգիական աֆեկտի՝ հանկարծակիորեն առաջացող և արագ ընթացող հոգեկան խիստ հուզմունքի վիճակում վիճաբանել ու կռվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու հետ:
Վիճաբանության ընթացքում հոգեկան խիստ հուզմունքի վիճակում միակողմանի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի շրջանին և կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի առաջային անոթափոսային գծով 10-րդ կողմի մակարդակի կտրված-ծակված որովայն թափանցող վնասվածքի ձևով, վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նրա հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net