Որքա՞ն աշխատավարձ են ստանում դատավորները

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար 400 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանում աշխատավարձերն համեմատաբար ավելի բարձր են: Այս դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 92 հազար ՀՀ դրամ աշխատավարձ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանում աշխատավարձը դատավորները ամսական ստանում են 1 մլն 333 հազար ՀՀ դրամ:

Սա 2015թ.-ի վիճակագրությունն է, իսկ 2014թ.-ին առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմել է 773 հազար ՀՀ դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 1 մլն 89 հազար ՀՀ դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում դատավոր մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 314 հազար ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել