Ի՞նչ է առաջարկում Ընտրական նոր օրենսգիրքը

Ընտրական նոր օրենսգրքի նախագծում նշվում է, որ ընտրացուցակները (այդ թվում` էլեկտրոնային ցուցակները), որոնք պարունակում են տեղեկատվություն քվեարկության մասնակցության վերաբերյալ, ենթակա չեն հրապարակման, արգելվում է լուսանկարահանել կամ տեսագրել դրանք:

Նախագծի 98–րդ հոդվածով` երկրորդ փուլն ըստ էության պարտադիր է լինելու ԱԺ ընտրություններում, որին մասնակցելու են երկու առավելագույն ձայներ ստացած քաղաքական կուսակցությունները:

Անփոփոխ է մնացել կանանց թեկնածության քվոտան` 20 տոկոս սահմանված շեմ:

Նախագծից երևում է, որ ԱԺ-ում լինելու են 101 և 4 պադգամավոր, որոնցից 4-ը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Նշվում է, որ նախագիծը վերջնականապես պետք է ուժի մեջ մտնի  2016թ. հունիսի 1-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել