«ԴատաԼեքսի» թեստավորման փուլն ավարտվել է, այսօրվանից արդեն նոր «ԴատաԼեքսը» հասանելի է՝ www.datalex.am հղումով: Այս մասին ի պատասխան Իրավաբան.net-ի հարցմանն ասել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:
Նա նաև հիշեցրել է, որ «ԴատաԼեքսի»-ի՝ Վճռաբեկ դատարանի նախաեպային որոշումներ բաժնում ներառված են դատարանի բոլոր նախադեպային որոշումները՝ սկսած այն պահից, երբ Վճռաբեկ դատարանը 2005թ. Սահմանադրական փոփոխություններից հետո իրականացնում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ: