ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Վերաքննիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը` նշելով, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ստուգումների ժամանակ տարբեր ոլորտներում: Պալատի նախագահին հարցեր ուղղելու ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ եթե ընդդիմությունը նման փաստաթուղթ ներկայացներ, ապա այն իշխանության կողմից կդիտվեր որպես դեկլարատիվ և բացի այդ ժողովրդի համար նորություն չի, որ խախտումներ բոլոր ոլորտներում են արվում։ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ակնկալում էր տեսնել կոնկրետ օրինակներ պատասխանատվության ենթարկելու: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է Իշխան Զաքարյանը առանձնատուն կառուցում Նոր Նորքում, քանի որ վերջին շրջանում` հատկապես, այն ժամանակներից սկսած, երբ նա ՎՊ նախագահ է ընտրվել, առանձնատան շինարարական աշխատանքները մեծ թափ են հավաքել: