2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։ Այս մասին տեղեկանում ենք գրասենյակից:
Ըստ աղբյուրի՝ ՔԿՀ-ից հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել։ Հարազատները պնդել են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը և ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառչկար նման քայլի դիմելու համար։ Նաև վկայակոչում են դիակի դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերի և ներքինօրգանների վնասվածքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը:
2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո Ա․Կարապետյանը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում: