Հրանտ Ղարիբյանը՝ ծնված` 1991 թվականի հունիսի 28-ին, ընդունվել է Ստենֆորդի համալսարանի ասպիրանտուրա (PhD):
Կառավարության վաղվա նիստին նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվելու մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը: Նախագիծը ներակայցնելու է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կառավարության նիստին ներկայացված մեկ այլ նախագծով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում է տրվելու Գոռ Աղբալյանին` մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։
Նշվում է, որ նա հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմում, պետք է մասնակցի խաղերի: