ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Հովսեփի Շարմազանովին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»: