Իսկ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում դիտվում են տեղումներ:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Դեկտեմբերի 25-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ:
Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ամենագնացների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: