Որո՞նք են կարգավորող ազգանշաններն ու ի՞նչ նշանակություն ունեն

Կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) ձեռքը բարձրացված է վեր` տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը բոլոր ուղղություններով արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`

ա. ձախ և աջ կողմերից երթևեկությունը թույլատրված է տրամվային` ուղիղ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` ուղիղ և աջ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,

բ. թիկունքից և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունն արգելված է.

3) աջ ձեռքը պարզված է առաջ`

ա. ձախ կողմից տրամվայի երթևեկությունը թույլատրված է դեպի ձախ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` բոլոր ուղղություններով,

բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներին թույլատրված է երթևեկել միայն դեպի աջ,

գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,

դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:

Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել