Ինչպե՞ս կընդունվի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը

Քրեական դատավարության օրենսգիրքը ամբողջովին նոր որակ բերող իրավական փաստաթուղթ է: Համոզված է այս օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքերով` առավել կարևոր է, որ մեր երկիրը պատրաստ լինի կիրառելու այս օրենսգիրքը, քան թե այն հնարավորինս շուտ ուժի մեջ մտնի:

«Այն ձևակերպումը, որ մեզ պետք է ոչ թե լավ քրեական դատավարության օրենսգիրք, այլ հենց լավ քրեական դատավարություն, տվյալ դեպքում բավականին տեղին կարող է համարվել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց պարոն Մելիքյանը:

Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունելի նոր մարտավարություն է մեր կառավարությունը որդեգրել: Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգվ է այն մտնելու Ազգային ժողով, մանրամասները` ռեպորտաժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել