«Սիվիլնեթ»-ն արժանացավ «Տարվա ԶԼՄ» հակակոռուպցիոն մրցանակին
«Տարվա ԶԼՄ» հակակոռուպցիոն մրցանակին 2015թ. արժանացել է «Սիվիլնեթ»-ը՝ «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակներում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար:
Կառավարության կողմից կատարված ծախսերը հանրության գրպանից են: 2012թ.-ից «Սիվիլնեթը» մեկնարկեց «Քո գրպանից» հաղորդաշարը, որը վերահսկում է և հուշում անարդյունավետ ծախսերի ու կոռուպցիոն երևույթների մասին:
Քո գրպանից տրամադրված գումարների հաշվին կատարվում են չարաշահումներ, կառավարությունը դիմում է կոռուպցիոն քայլերի: Կարեն Հարությունյանը նաև հավելում է՝ գերակշռում են անարդյունավետ ծախսեր:
Սա թիմային աշխատանք է: Վստահեցնում է «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիրը, անկախ նրանցի՝ ով կլինի հաղորդաշարի վարողը, այն աշխատում է նույն ոգով:
Ներկայումս հաղորդումը վարում է «Սիվիլնեթի» ռեժիսոր Հակոբ Մանուկյանը: Նա նշում է, որ իրենք փորձում են առավել պատկերավոր դարձնել յուրաքանչյուր հաղորդում, բացի տեքստից, օգտագործվում է նաև անիմացիա:
Գնալով մարդիկ ավելի պահանջատեր են դառնում: Ասում են մեր զրուցակիցները, իսկ «Քո գրպանից» հաղորդաշարը նպաստում է մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ մրցանակը հանձնվել է միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Այն կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ:
Մանրամասները` ռեպորտաժում: