Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 2002թվականի հուլիսի 1-ին, երբ Հռոմի ստատուտը մտել է օրինական ուժի մեջ: Դատարանի պաշտոնական նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ, սակայն դատարանը նիստեր կարող է անցկացնել ցանկացած վայրում:
2012թվականի հուլիս ամսվա դրությամբ 121 պետություն ստորագրել է Հռոմի ստատուտը` դատարանը հիմադրող պայմանագիրը:
Անդամ-պետություններն են Հարավային Ամերիկայի բոլոր պետությունները, Եվրոպայի գրեթե կեսը և Աֆրիկայի երկրների մեծամասնությունը:
Դատարանը կազմված է 18 դատավորներից, որոնք ընտրվում են 9 տարի ժամկետով անդամ-պետություններից:
Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածով սահմանվում են ամիջազգային բնույթի այն հանցագործությունները, որոնց քննությամբ կարող է զբազվել Հաագայի միջազգային քրեական դատարանը:
Նշված հանցագործություններն են` ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հացագործությունները, ռազմական հացագործություններն ու ագրեսիան:
Իսկ ե՞րբ կարելի է դիմել Հաագայի դատարան:
Չնայած մի շարք բանակցություններին, որոնք ուղղված էին Հաագայի դատարանի իրավասությունն ունիվերսալ դարձնելուն, ի վերջո որոշվեց սահմանափակել միջազգային քրեական դատարան դիմելու դեպքերն ու կարգը հետևյալով`
Հաագայի դատարան կարելի է դիմել, եթե հանցագործության մեջ մեղադրվողը հանդիսանում է անդամ-պետության քաղաքացի, կամ այն պետության քաղաքացի, որն ընդունել է Հաագայի դատարանի իրավասությունը,
Եթե հանցագործությունը կատարվել է անդամ-պետության տարածքում կամ այն պետության տարածքում, որն ընդունել է դատարանի իրավասությունը:
Դատարան կարելի է դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով:
Աղբյուրը` Իրավաբան.net