Ինչպիսի՞նն է երիտասարդ դատավոր Հայարփի Զարգարյանի կենսագրությունը

Իրավաբան.netը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ դատավորների կենսագրությունները: Ստորև ներկայացնում ենք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երիտասարդ դատավոր Հայարփի Արթուրի Զարգարյանի կենսագրությունը: Նշենք, որ Հայարփի Զարգարյանը դատավորի պաշտոնում պաշտոնավարում է շուրջ տասնմեկ ամիս:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:

2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել