Իրավաբան.net–ն ընթերցողին է ներկայացնում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Երևանի երեք ամենահարուստ դատավորներից մեկի` Ռուբեն Էդուարդի Վարդազարյանի կենսագրությունը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։
1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։
1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։
1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։
2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։