17-ամյա հայ աղջիկը անհետացել է Փարիզի ահաբեկչությունից հետո

17-ամյա Լոլա Ուզունյանը անհետ կորած է համարվում Փարիզում ուրբաթ երեկոյան կատարված ահաբեկչական պայթյուններից և հարձակումներից հետո: Նա այս օրը գտնվել է «Բատակլան» թատրոնում՝ ռոք համերգին: Ֆրանսիայի իրավապահները շարունակում են փնտրել նրան. այս մասին գրում է «Հորիզոն» պարբերականը:

Նշվում է, որ նոյեմբերի 13-ին Փարզի 6 շրջաններում պայթյուններ և ահաբեկչական հարձակումներ են եղել անհայտ անձանց կողմից: Զոհվել է ավելի քան 150 մարդ, և ավելի քան 250-ը վիրավոր է:

Մեծ թվով զոհեր եղել են «Բատակլան» թատրոնում, որտեղ ամերիկյան  Eagles of Death Metal ռոք խումբը համերգ է տալիս եղել: Այս հարձակումների պատասխանտվությունն ընդունել է «Իսլամական պետություն»-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել