Արդարացման դատավճիռ. ամբաստանյալը մեղադրվում էր մորը ծեծելու մեջ

Աբրահամ Ալավերդյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա մորը՝ Ռոզա Զաքարյանին պատկանող բնակարանը աճուրդով վաճառելու նպատակով վերջինիցս պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր, սակայն մերժում ստանալով՝ 2014թ. ապրիլի 8-ին ժամը 15:00-ի սահմաններում հիշյալ բնակարանում ծեծի է ենթարկել նրան՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալի պաշտպանը միջնորդել է Աբրահամ Ալավերդյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում էլ նա ճանաչվել է անմեղսունակ, ուստի արդրացվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ռոզա Զաքարյանի իրավունքների պաշտպանը՝ փաստաբան Մերի Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալը արդարացվել է նաև այն հիմքով, որ իր մայրը դատարանում հայտարարել է, թե որևէ պահանջ չունի որդուց:

Դատաքննությունը նախագահում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Այս գործով մեղադրողը միջնորդությամբ էր հանդես եկել՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառել ամբաստանյալի նկատմամբ, ինչ մերժվել էր դատավորի կողմից: Մեղադրողը նաև հրաժարվել էր ճառով հանդես գալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել