Կառավարության նոեմբերի 12-ի նիստում գործադիրը ընդունեց որոշում, որով սահմանվեց մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձի կողմից ներմուծվող անձնական գործածության օգտագործված իրերի և գույքի բնաիրային չափերը:
Այսպիսով, առանց տուրքի հնարավոր կլինի Հայաստան ներմուծել 3 հատ կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր, օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ հավաքածու և անձնական օգտագործման 1 ավտոմեքենա: Անձնական գործածության օգտագործված այլ առարկաներ և տնային օգտագործված գույք հնարավոր կլինի ներմուծել առանց սահմանափակման։