Տուլայում ավտովթարից տուժածների առողջական վիճակի մասին

Նոյեմբերի 12-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով պարբերաբար կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցչի հետ, ով տեղեկացրեց, որ ներկայումս Տուլայի մարզային կենտրոնական հիվանդանոցում գտնվում է 5, Մոսկվայի Բուրդենկոյի ԲԿ-ում՝ 2 և Սոլնիչնոգորսկի ԲԿ-ում՝ 1 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Կապ է հաստատվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հերթապահ բժիշկի հետ, ով փոխանցեց, որ ԲԿ հոսպիտալացված Գոհար Գասպարյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, իսկ Նարինե Երեմիշյանինը և Սարգիս Մկրտչյանինը՝ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել