Հայաստանից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրu օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ հովանավորությունից:
Հայաuտանի Հանրապետությունը, նրա դիվանագիտական եւ հյուպատոuական ներկայացուցչությունները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատաuխան:
Հայաuտանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:
Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել