Երեկ փաստաբաններից կազմված խումբն ավարտել է սահմանադրության նախագծի վերաբերյալ իր կարծիքը և այն ներկայացվեց հանրությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Նա հավելել է. «Ինչպես շատ հաճախ է լինում Հայաստանում, ամենավերջին պահին ԱԺ-ն քվեարկեց այլ նախագիծ, որն էական փոփոխությունների էր ենթարկվել և փոխվել էր նաև դրա հոդվածների համարները։ Այս էր պատճառը, որ մեր կարծիքը մի փոքր ուշացավ, քանի որ համապատասխանեցվում էր վերջին փոփոխություններին։ Այդ փոփոխությունների արդյունքում դուրս մնացին նաև մի քանի հոդվածների վերաբերյալ մեկնաբանությունները։ Տեղեկացնեմ նաև, որ, երբ կարծիքն ուղարկվեց մեր մյուս գործընկերներին, նրանք միանալով հանդերձ փաստաթղթին, կատարեցին իրենց առաջարկները շատ հոդվածների վերաբերյալ, որոնք ևս ներառվեցին փաստաթղթի մեջ՝ չփոփոխելով դրա էությունը»։
Կարծիքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: