iravaban.net https://iravaban.net Tue, 21 May 2024 10:28:26 +0000 hy-AM hourly 1 «Առաջարկում եմ՝ նույն խորհուրդները մեզ չտաք, մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անում»․ Հակոբ Արշակյանը՝ ընդդիմությանը https://iravaban.net/477547.html Tue, 21 May 2024 10:28:26 +0000 https://iravaban.net/?p=477547 Read more »]]> ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն այսօրվա իր ելույթում նշեց, որ Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել է Արցախի դաշնակցությունը ներկայացնող և հեղաշրջման արդյունքում իշխանության եկած անձը։

«Տիկին Խամոյանն այսօր երեք անգամ ինֆորմացիա թաքցնելուց խոսեց, ճիշտն ասած, ես փորձեցի չատ GPT-ին հարցնել՝ ինչպետ կարելի է թաքցնել ինֆորմացիան, որն ինտերնետում կա, մի 2 էջ պատասխանում էր՝ ինչ պրոցեսներով է պետք գնալ, որպեսզի այդ ինֆորմացիան թաքցվի»,-ասաց Արշակյանը։

Դիմելով պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց, որ սյունն ընդհանրապես հսկում են սահմանապահները և հսկում են հակառակորդից, ընդհանրապես ՀՀ սահմաններին տեղադրված սյուները հեռացնելու գործողությունը թշնամական գործողություն է պետության նկատմամբ, և հորդորեց, որպեսզի նա չկարծի՝ սահմանապահներն իրենից են սյունը պաշտպանում, իսկ եթե ցանկություն կա սյունը հանելու, ընդհանրապես նման գործողություններ իրենք սպասում են հակառակ կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու մեղադրանքով https://iravaban.net/477552.html Tue, 21 May 2024 10:27:40 +0000 https://iravaban.net/?p=477552 Read more »]]> ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ YouTube.com կայքի օգտատերն իր անվամբ էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է նշված օգտատիրոջ ինքնությունը։ Վերջինս 1972թ. ծնված Վ․Հ․-ն է, ով 2023թ․ սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձը, ունենալով հակաիշխանական հայացքներ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, YouTube.com կայքի իր անվամբ և իր կողմից վարվող էջով 2024 թվականի մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Հ․-ի կատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

]]>
ՍԴ դատավորի թեկնածուն՝ Կիրանցում տեղի ունեցողի վերաբերյալ https://iravaban.net/477539.html Tue, 21 May 2024 10:13:16 +0000 https://iravaban.net/?p=477539 Read more »]]> «Քանի որ հավակնում եք Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին, ինձ հետաքրքիր է Ձեր իրավական գնահատականը մի այսպիսի երևույթի․ եթե Ձեզ դիմեին այս հարցով, ի՞նչ վճիռ կկայացնեիք։

Մարդիկ ստանում են օրինական փաստաթուղթ հողօգտագործման վերաբերյալ, օրինական թույլտվություն տուն կառուցելու վերաբերյալ։ Կառուցում են, ապրում են, փոխանցում են իրենց ժառանգին։ Հետո գալիս են, ասում են՝ գիտե՞ք պարզվում է այդ թուղթը ձեզ սխալ ենք տվել, դուք ընդհանրապես սխալ եք այդտեղ ապրել, և մի քարտեզ ենք գտել, որի մասին ո՛չ դուք, ո՛չ ձեր հարևանները, ոչ էլ մենք չենք իմացել։ Այդ դեպքից անցած է լինում մոտ 50 տարի․ Դուք ի՞նչ վճիռ կկայացնեիք»,-այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց, որ պետք է ամենասկզբից ընդունել, որ այդ փաստաթղթի պարտադիր հատկանիշն է՝ ընդունելիությունը բոլորի համար․ «Նույն հաջողությամբ, եթե վերցնենք մի շրջան, որտեղ այդ շրջանը ասում է՝ սա իմ հողն է, ես այստեղ տուն եմ կառուցում, այդ շրջանի մեջ առանձին մի թաղ կարող է իր համար ինչ-որ բան որոշել՝ առանց համաձայնության մյուս թաղի։ Այսքանը ասելով ես կսահմանափակվեմ։ Ես, իհարկե, գիտակցում եմ՝ ինչի մասին է Ձեր հարցը այն առումով, որ այդ հարցերը գտնվում են այլ մարմինների, մասնավորապես՝ վարչապետի և Արտաքին գործերի նախարարության նախարարի իրավազորության տիրույթում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
«Ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ Դուք առնվազն «ազդեցության գործակալ» չեք»․ Ագնեսա Խամոյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին https://iravaban.net/477534.html Tue, 21 May 2024 10:06:58 +0000 https://iravaban.net/?p=477534 Read more »]]> ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը շնորհավորեց ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին՝ ասելով, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրան ընտրելու է ՍԴ-ի անդամ, այնպես, ինչպես 2021 թվականի հունվարին ընտրեց ԲԴԽ անդամ՝ 5 տարի ժամկետով, այնպես, ինչպես 2023 թվականի հոկտեմբերին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 5 տարի ժամկետով։

«Երեք անգամ այդ ամբիոնից ներկայացվել է Ձեր կենսագրականը և երեք անգամ բացակայել է այն, որ Դուք 4 տարի եղել եք «Սորոս» հիմնադրամի խորհրդի անդամ և 4 տարի եղել եք տնօրենների խորհրդի նախագահ։ 2006-2013 թվականներին Դուք եղել եք նաև ԱՄՆ դեսպանատան գրանցված աշխատող զուգահեռաբար, հարցս հետևյալն է՝ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ի՞նչ երաշխքիներ պետք է ունենամ, որ Ձեր այսպիսի հարուստ կենսագրությամբ Դուք առնվազն «ազդեցության գործակալ» չեք»։

Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց Խամոյանին՝ ասելով, որ հիմնադրամում աշխատող չի եղել, նույն պաշտոնները զբաղեցրել են իրենից անմիջապես առաջ բժշկական գիտությունների թեկնածու պարոն Փիրուզյանը, որը հայտնի սրտաբան է։ Այսինքն՝ բոլոր մարդիկ, ովքեր այնտեղ գտնվել են տնօրենների խորհրդում, իրենք ունեցել են աշխատանք։

«ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի աշխատանքի համար չէր խանգարում նաև հիմանդրամում նախագահ կամ տնօրենների խորհրդի անդամ լինելը, որովհետև լրիվ հասարակական գործունեություն է, և մենք որպես վարձատրություն ստացել ենք շատ սիմվոլիկ գումար՝ մոտավորապես 100 դոլարը չանցնող գումար, որը չեմ կարծում ինչ-որ աշխատանք է դա ենթադրում»,-ասաց Խաչատուրյանը։

«Ազդեցության գործակալի» հարցի վերաբերյալ նա պնդեց, որ ոչ մի երաշխիք պետք չէ ներկայացնել, որովհետև երաշխիքների կարիք չկա, որովհետև չկա որևէ վտանգ նրա վկայակոչած մարդը լինելու՝ կախված այդ գործունեության բնույթից։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
«Ադրբեջանը պահանջել է, ՀՀ-ն կատարում է». Գառնիկ Դանիելյան https://iravaban.net/477544.html Tue, 21 May 2024 09:59:30 +0000 https://iravaban.net/?p=477544 Read more »]]> «Սա միակողմանի զիջում է. Ադրբեջանը պահանջել է, ՀՀ-ն կատարում է։ Սա ոչ թե ինչ-որ տարածքի, մի բլուրի, մի առվակի, այլ շատ կոնկրետ մարդկանց ճակատագրերի խնդիր է»,-այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ Կիրանցի բնակիչներն իրեն պատվիրակել են գալ ԱԺ, ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը։

«Ինձ մոտ կա 50 և ավելի վկայական` իրական մարդկանց ճակատագրեր, որոնք իրենց պապից ժառանգած տունը կորցնելու են, քանի որ իշխանությունը հայտարարում է, որ կադաստրի թղթերով այն հայկական հող չէ։ Հիմա, որ կիրանցեցիներն ասեն` պապից են ժառանգել տունը, իշխանությունը երևի կասի` գնացեք պապուն գտեք։

Պապուն գտնեն, կասեն` կեղծ է, հլը ապուպապին գտեք»,-հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի մի շարք խախտումների հիմքով. ԱՆ https://iravaban.net/477538.html Tue, 21 May 2024 09:50:01 +0000 https://iravaban.net/?p=477538 Read more »]]> «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժելը դարձել է տարբեր քաղաքական շահարկումների առարկա և նախարարության գործողություններում քաղաքական ենթատեքստ է դրվում, մինչդեռ պետական հաստատությունն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ։

«2024 թվականի ապրիլի 19-ին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը Գործակալության կողմից 2024 թվականի մայիսի 16-ին վերադարձվել է՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման, հետևաբար՝ կուսակցության պետական գրանցման օրենքով նախատեսված բովանդակային հիմքերով։

Մասնավորապես՝

1. Ըստ օրենքի՝ Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։

Համահայկական ճակատ շարժումը դիմումին կից ներկայացված ապրիլի 5-ի հիմնադիր համագումարի արձանագրության մեջ չի տվել 300 հիմնադրի մասնակցության վերաբերյալ տեղեկություն։ Հետևաբար՝ խախտվել է նշված նորմի պահանջը։

2.Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը և նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական։

Դիմումատուն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իր ներկայացրած տեղեկանքում և կուսակցության կանոնադրությունում նույն հասցեի փոխարեն, տարբեր հասցեներ է նշել, որով խախտվել է օրենքի նշված պահանջը։ Ավելին, որպես իրավաբանական անձի գտնվելու վայր նշվել է կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն:

3. Ըստ օրենքի՝ Պետական գրանցման նպատակով Կուսակցությունը` առկայության դեպքում պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:

Դիմումատու կուսակցությունը հենց իր իսկ կանոնադրությամբ նախատեսել է տարածքային ստորաբաժանումներ, սակայն պետական գրանցման դիմում ներկայացնելու պահին չի տրամադրել օրենքով սահմանված տեղեկությունն իր տարածքային ստորաբաժանումների մասին, որով խախտվել է նշված նորմի պահանջը:

Նշված խախտումներից բացի, ներկայացված փաստաթղթերում եղել են մի շարք այլ բովանդակային թերություններ, օրինակ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է ձևակերպումներ, որոնք պարտադիր են կանոնադրության մեջ նշելու համար, մինչդեռ դիմումատուն մի շարք պարտադիր սահմանումներ չի ներառել իր կանոնադրությունում։

Ներքոնշյալ կարգավորումներից ելնելով՝ ակնհայտ է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ կուսակցության գրանցումը մերժելը, բացի իրավական դրդապատճառներից, այլ հիմնավորումներ չունի»,-նշվում է հայտարարության մեջ:

]]>
Շտապ անհրաժեշտ է B (lll) rh- կարգի արյուն https://iravaban.net/477535.html Tue, 21 May 2024 09:48:24 +0000 https://iravaban.net/?p=477535 Read more »]]> Շտապ անհրաժեշտ է B (lll) rh- (երրորդ բացասական) կարգի արյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից։

«Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ #Յոլյան կենտրոնի Արյան բանկ․ Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին։

Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30, անձնագրով։

Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7

 010 28 38 23
033 28 38 23»,-նշվում է հայտարարության մեջ։

Հակացուցումները՝ այստեղ։

]]>
Ինտենսիվ տեղումներ են սպասվում, հնարավոր է կարկուտ https://iravaban.net/477529.html Tue, 21 May 2024 09:05:53 +0000 https://iravaban.net/?p=477529 Read more »]]> Երևան քաղաքում՝ մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մայիսի 21-ի ցերեկը, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

]]>
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 98 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ https://iravaban.net/477522.html Tue, 21 May 2024 08:53:45 +0000 https://iravaban.net/?p=477522 Read more »]]> Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 98 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • կահույքի արտադրության ոլորտում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.750 մլն դրամ տուգանք,
  • հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 30 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 7.5 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի արտադրության, մսամթերքի առևտրի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
  • մրգի և բանջարեղենի աճեցման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
  • ատամնաբուժարանում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների (ՉԱ-Ցանկ-1), ինչպես նաև Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 98 հարկ վճարողների ցանկը  (ՉԱ-Ցանկ-2) կցվում է հղումով՝  https://we.tl/t-fgetJvBcEa ։

]]>
«Քաղաքացուն զրկելու ենք իր ուզած պաշտպանի միջոցով պաշտպանվելուց»․ Արմինե Ֆանյան https://iravaban.net/477521.html Tue, 21 May 2024 08:49:44 +0000 https://iravaban.net/?p=477521 Read more »]]> Փաստաբաններն այսօր գործադուլ են անում՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների դեմ բողոքի: Իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։

«Ի՞նչ է անում այսօր պետությունը։ Այսօր պետությունը մեր հարկային բեռը ոչ թե կրկնակի, այլ մի քանի անգամ ավելացնելով սովորական քաղաքացուն զրկում է արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։

Այն բոլոր քաղաքացիները, ովքեր կարող էին իրենց թույլ տալ օգտվել փաստաբանի ծառայություններից՝ պայմանագրային հիմունքներով, ստիպված այդ ողջ հոսքը գնալու է հանրային պաշտպանի գրասենյակ»,- այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ֆանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>