Daily Archives: Երկուշաբթի, Հունվար 8, 2018

Ավագանին սահմանել է անշարժ գույքի հասցեի տրամադրման համար սահմանված դրույքաչափերը

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել են  Երևանում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար սահմանված դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 17-րդ կետով սահմանվում է․ «Երևանի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ ա. 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ. բ. 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝… Read more »

Ե՞րբ կարող է Ձեր երեխան հեռացվել դպրոցից

200 ժամից ավելի բացակայության դեպքում հանրակրթական դպրոցում սովորող աշակերտը կրկնում է ամբողջ կուրսը՝ մինչև 18 տարին լրանալը: Այնուհետև նա հեռացվում է դպրոցից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությունից: Նշենք, որ ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Սովորողն իրավունք ունի` 1)… Read more »

Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի նոր փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 484.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.83 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 581.58 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 656.06 դրամ (աճել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (աճել է… Read more »

Ոստիկան է կալանավորվել. նա մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է զենքի գործադրմամբ վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ավազակային հարձակում կատարելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ծառայող` ոստիկանության կրթահամալիրի ուսանող Փայլակ Մարտիրոսյանը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեմքը դիմակով քողարկած մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի… Read more »

Հրդեհ է բռնկվել ԱՄՆ նախագահին պատկանող երկնաքերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է lenta.ru լրատվական կայքը: Նախնական տեղեկություններով՝ պատճառը կարճ միացումն է եղել: Տուժածների մասին ինֆորմացիա չկա: Պատահարի ժամանակ Դոնալդ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը: Նշենք, որ Trump Tower -ը 58 հարկանի երկնաքեր է, որի բարձրությունը հասնում է 202 մետրի: Շինարարությունը ավարտվել է… Read more »

Շրջանառության մեջ է դրվել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հ. Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը՝ 100 դրամ Մետաղը/հարգը՝ արծաթ 9250 Չափը՝ 28,0 x 40,0 մմ Քաշը՝ 28,28 գ Որակը՝  լավացված Դրամաշուրթը՝ հարթ Քանակը՝ 500 հատ Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Իրավաբան.net

Դատախազը միջնորդեց 20 տարվա ազատազրկում՝ Էքստրասենսի սպանության գործով

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։ Գործի քննությունը վիճաբանությունների փուլում է: Այսօրվա դատական նիստին մեղադրող… Read more »

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը: Նկատելով… Read more »

Քրեական գործեր` ՀՀ քննչական կոմիտեի և ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին: Այսպես, Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում… Read more »

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

Հայաստանի Հանրապետության կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված… Read more »

Շենքերից մեկի վերելակը խափանվել է. ներսում երեխա կա

Հունվարի 7-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, ներսում երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հյատնում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները վերելակից դուրս են բերել 2006 թ. ծնված Ա. Ա.-ին:… Read more »