Monthly Archives: Հունվար 2018

Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները

Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը և հանգստի ժամանակը որոշվում են` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների աշխատանքային առանձնահատկությունները: Իրենց պարտականություններն աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող դասախոսներին, մանկավարժներին և դաստիարակներին  սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ: Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով: Դասավանդման… Read more »

Վարձակալի կողմից կատարված բարելավումների հատուցում

Հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները միմյանց հետ մտնում են քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ, բայց ինչպես հարկն է չեն ձևակերպում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ գործարքներում անդրադարձ են կատարում հնարավոր ոչ բոլոր հարցերին: Նմանատիպ իրավիճակ առաջանում է օրինակ այն դեպքում, երբ վարձակալը կատարում է վարձակալած գույքի բարելավումներ, իսկ վարձակալության պայմանագրով կարգավորված չի լինում կատարված բարելավումների արժեքը հատուցելու հարցը:… Read more »

Գավառում ՔՀԿ-ների համար դասընթաց անցկացվեց՝ սոցիալական ձեռնարկատիրության օրենսդրական խնդիրների մասին

Ո՞րն է սոցիալական ձեռնարկատիրությունը․ այս հարցը բարձրացրեց դասընթացավար Հակոբ Ավագյանը։ Ինչպես նա նշեց, «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո շատերը ցանկություն են ունենում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն մի շարք խնդիրների են բախվում, երբ անհրաժեշտ է լինում անցնել որևէ հարկման ռեժիմի։ 

Որքա՞ն լավ գիտեք Ձեր աշխատանքային իրավունքները

Հարգելի ընթերցող,  Իրավաբան.net -ի թիմը Ձեզ համար պատրաստել է փոքրիկ հարցաշար, որը կօգնի ոչ միայն ստուգել, այլև ձեռք բերել գիտելիքներ իրավունքի ոլորտում։ Այս անգամ փորձեք ստուգել, թե որքա՞ն լավ գիտեք Ձեր աշխատանքային իրավունքները:  Իրավաբան.net

«Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը

Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվում է մինչև փետրվարի 5-ը: Վիզուալ կոնցեպտը պետք է ներառի՝ Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ տարրեր՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Հարկավոր է ներկայացնել ոճի կիրառությունը տարբեր կրիչների վրա: Մրցույթի պայմանները՝ 1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ոլորտային կազմակերպություններն ու… Read more »

Անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումներ տալու կարգը

2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանումներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնց հիմնական գործառույթն է քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ) տրամադրումը, իսկ 2016 թվականի նոյեմբերի 10-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների… Read more »

Հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով դատավճիռը հրապարակվեց

Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 23-ին, հրապարկվեց   Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի և մյուսների գործով դատավճիռը: Արամ Հովսեփյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գագիկ Մազմանյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, Պատվական Հայրապետյանը և… Read more »

Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը. քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի… Read more »

Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները

Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը:  Իրավաբան.net

Հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 9.43-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1947 թ. ծնված Վահակն Վ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին… Read more »

Նոր արագաչափ կգործարկվի Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է: Առավելագույն թույլատրելի արագության… Read more »

Երևանում դանակահարվել է 36-ամյա կին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի… Read more »