Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 7, 2017

Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց

Ձնամաքրմանը զուգահեռ իրականացվել են նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց: 

Ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն… Read more »

Դրամաշնորհներ ԱՄՆ դեսպանատնից՝ Հայաստանում գրանցված ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Ծրագրային լավ գաղափար ունե՞ք և ցանկանում եք այն իրականություն դարձնել: Ուրեմն Ժողովրդավարական հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիրը ձեզ համար է: Ծրագրային առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված ՀԿ-ները և անկախ լրատվամիջոցները: Դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ին համեցեք Երևանի ամերիկյան անկյուն, որտեղ մենք կներկայացնենք ծրագիրը և կպատասխանենք ձեր հարցերին: Ժողովրդավարական հանձնաժողովի… Read more »

Սյունիքի մարզի տարածքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:… Read more »

2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է ««Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը, և այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանասների նախարարության մամուլի ծառայությունից: Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների և պետական տուրքի գծով… Read more »

Ավարտվել է ՀՀ ՔԿ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառքը փաստաբանի օժանդակությամբ ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես… Read more »

Հայաստանը պետք է վերացնի հարկային «վնասակար» ռեժիմները. ԵՄ խորհուրդ

Դեկտեմբերի 5-ին Եվրամիության Խորհուրդը ընդունել է այն երկրների ցանկի վերաբերյալ եզրահանգումները, որոնց հետ համագործակցությունը խնդրահարույց է՝ հարկային օրենսդրության տեսանկյունից։ Եզրակացությունների  թվում ԵՄ Խորհուրդը վերահաստատել է  հարկային խարդախությունների և հարկերից խուսափելու միջոցով  անդամ պետությունների հարկային բազաները վնասելու դեմ պայքարելու և այդ բազաները պաշտպանելու համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու կարևորությունը։ Փաստաթղթում նշվում է, որ ցանկում հայտնված երկրները պետք… Read more »

Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-10-ը՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է… Read more »

«Նորք հոգեբուժական կենտրոն»-ի կանոնադրական կապիտալը կնվազեցվի

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող 6843.3 քառ. մետր մակերեսով շենք շինություններով և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան… Read more »

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: Իրավաբան.net