Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 30, 2017

Սպանություն Սարի թաղում. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի… Read more »

Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները  ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը: Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի… Read more »

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է

Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Իրավաբան.net

Ջուր չի լինի՝ 24 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետն իրեն մեղավոր չի համարում

Այսօր հերթական անգամ հետաձգվեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Շողիկ Ավետիսյանի պաշտպանի բացակայության պատճառով։ Դատարանի այն հարցին, թե ու՞ր է պաշտպանը, Շողիկ Ավետիսյանը պատասխանեց, որ նա… Read more »

Նվազում՝ տարադրամի երեք փոխարժեքով

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ նոյեմբերի 30-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով՝ դառնալով՝

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Հ. Գրիգորյանը ՃՈ ավագ տեսուչ Տ. Խաչատրյանի հետ, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել,… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանը

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը: Հրամանը եղել է այս տարվա սկզբին: Ստորև ներկայացնում ենք Արսեն Այվազյանի կենսագրությունը. 2017թ. հունվարի 27-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին: Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում: 2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, որից հետո աշխատել… Read more »

ՍԱՊԾ-ն արդեն սանիտարական անձնագրեր է տրամադրել 642 փոխադրամիջոցի

Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սեպտեմբերից սկսած, սանիտարական անձնագրեր է տրամադրել 524 հաց-հացաբուլկեղեն (416-ը՝ Երևանում, 108-ը՝ մարզերում) և 118 միս տեղափոխող (70-ը՝ Երևանում, 48-ը՝ մարզերում) փոխադրամիջոցի: Հիշեցնենք, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել սեպտեմբերի մեկից, մարզերում պահանջը պարտադիր է միայն պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. ապրիլից նորմը կգործի ամբողջ հանրապետությունում: Տեղական սպանդանոցային ծագման միս… Read more »