Daily Archives: Երկուշաբթի, Նոյեմբեր 13, 2017

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավաբան.net

Բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթի Դատախազությունում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները. դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով` 1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության… Read more »

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի

Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրտվական կայքը: Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է «Ռուդաու» հեռուստաալիքը, Իրաքի առնվազն յոթ քաղաքացիներ են զոհվել նոյեմբերի 12-ին այդ երկրի եւ Իրանի սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Հոսպիտալացվել Է ավելի քան 300 մարդ: Ընդամենը տարածաշրջանի հիվանդոնոցներ Է… Read more »

Հայտնաբերվել է կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի. ոստիկանությունը խնդրում է դիմել՝ տեղեկություն ունենալու դեպքում

Նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Իրավաբան.net

ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION»… Read more »

Պուտինը որոշել է՝ կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ. լրատվամիջոցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրների վրա: «Կրեմլում քննարկվում են հավանական տարբերակները, թե ինչպես և երբ Վլադիմիր Պուտինը կհայտարարի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին»,- հայտնում է լրատվամիջոցը: Պարբերականի հաղորդմամբ՝ Պուտինը համաձայնել է մասնակցել… Read more »

Զորակոչային հանձնաժողովի սրտաբանն անտեսել է զորակոչիկի ունեցած հիվանդությունները, ինչը վերջինիս մահվան պատճառ է դարձել

2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի… Read more »

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը տեղի է ունեցել

ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ այդ հարցում ընդգծելով հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: «Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ:

Մեղադրողը Սամվել Բաբայանի համար 7 տարվա ազատազրկման պատիժ միջնորդեց

Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ավարտվեց Սամվել Բաբայանի և մյուսների  գործով դատաքննությունը, սկսվեց դատական վիճաբանության փուլը։ Դատախազ Արամ Արամյանը կարդաց մեղադրական ճառը  Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ… Read more »