Daily Archives: Երկուշաբթի, Նոյեմբեր 6, 2017

Խոշոր համայնքներից երկուսում հաղթել է ՀՀԿ-ական, մեկում՝ անկուսակցական թեկնածու

Ընտրողների թվով ամենամեծ համայնքեներից Չարենցավանում, Բերդում և Ալավերդիում  նույնպես հաշվարկվել են ընտրողների ձայները: Չարենցավանում առաջադրվել է միայն Հակոբ Շահգալդյան: Ընտրություններին մասնակցած 14.343 քաղաքցիներից  12.443-ը իրենց ձայնը տվել են նրան: Դեմ է քվերակել 482 քաղաքացի: Նշենք, որ Չարենցավանում ընտրելու իրավունք ունի 29.833 մարդ:       Բերդում առաջադրված 4 թեկնածուներից ձայների մեծամասնությամբ հաղթել է Հարություն Մանուչարյանը:… Read more »

Ձայները հաշվարկվել են. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններում հաղթողները

Ախթալայում հաղթել է  ինքնաառաջադրված անկուսակցական Արկադի Թամազյանը: Գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է։ Սիսիանում գրանցված միակ թեկնածուն՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը վերընտրվել է 10 457 քվեով:   Ապարանում 10 868 ընտրող կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ են քվեարկել 278… Read more »

«Ասել են՝ 2009-ին սպանություն է եղել․ եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը». Սանասար Գաբրիելյան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության փուլն ավարտվեց: Մեղադրող դատախազ  Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց ԱԱԾ-ից վերցրած տեղեկանքը, որով ապացուցվում է, թե գործով վկա Աշոտ Շուշանյանը դատարանում սուտ ցուցմունք է տվել: Հիշեցնենք, որ վկան ասել էր, թե  հարցաքննության օրը ժամեր շարունակ նրան ԱԱԾ շենքում են պահել: Մեղադրողի… Read more »

Եղանակը կտաքանա․ Հիդրոմետ

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց… Read more »

Անձնագրային ծառայություններ, որոնց դեպքում պետական տուրք չի գանձվում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իրազեկում է այն ծառայությունների վեաբերյալ, որոնց դեպքում պետական տուրք չի նախատեսվում․ «Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում 1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս 2) 16 տարին չլրացած երեխաներին, իչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս 3) 16 տարին չլրացած… Read more »

iPhone X-ն արդեն վաճառքում է. աշխարհի տարբեր երկրներում հերթեր են

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոյեմբերի 3-ից վաճառքի հանեց երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը՝ iPhone X, որն արժե 1.000 դոլար: Այս տարի արդեն երրորդ անգամ Apple-ի խանութների դիմաց հերթեր են գոյանում։ Երկրպագուներ նախապես հերթեր են կազմել Apple-ի խանութների մոտ՝ ցանկանալով առաջիններից մեկը գնել սմարթֆոնը: Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone X-ի պահանջարկը հսկայական է լինելու: Եվ ինչպես… Read more »

Հոկտեմբերին աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձվել տնտեսվարողներին. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Արման Միրզոյանը տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ… Read more »

Զինծառայողի մահվան և երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի ծառայության պահեստում 04.11.2017թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն… Read more »

Պարզվել են Հրազդանի 2 բնակչի սպանության մի շարք հանգամանքներ

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը: Մանրամասները` ներկայացնում է ՀՀ ՔԿ ՏՔՎԳՎ գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը` Իրավաբան.net

Հայաստանում, կարծես, դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողությունը հնարավոր է․ պորտուգալացի դատավոր

«Հայաստանում, կարծես, դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողությունը հնարավոր է երկու կարևոր մակարդակներում՝  դատավորների նշանակման և այնուհետև նրանց առաջխաղացման հարցերում»,- նման կարծիք հայտնեց Լիսաբոնի վերաքննիչ դատարանի ավագ դատավոր Կարլոս Մարինյոն։ Նշենք, որ պորտուգալացի դատավորը Հայաստանում էր հոկտեմբերի 30-31-ին Երևանում արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպված TAIEX-ի (Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցություն և տեղեկատվության փոխանակման գործիք) աշխատաժողովի շրջանակներում։   Պարոն… Read more »