Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 2, 2017

Շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական… Read more »

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:… Read more »

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:     Իրավաբան.net

Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններ 2018

Ռուսաստանի  նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2018  թվականի մարտի 18-ին: Հայտնում է ria.ru լրատվական կայքը: Հայտնի է դարձել, որ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել Վլադիմիր Ժիրինովսկիի «ЛДПР» կուսակցությունը, Գրիգորի Յավլինսկիի «Яблоко» կուսակցությունը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտնել է նաև քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը և «Մերոնք» շարժման հիմնադիրներից մեկը՝ Բորիս Յակեմենկոն: Հնարավոր թեկնածուներ են նաև լրագրող, հասարակական… Read more »

Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, իսկ երկու հանրային սննդի օբեկտների և հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցում վերացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը: Ա/Ձ Արամ Ամիրաղյանի… Read more »

Անի Հովհաննիսյանը նոյեմբերի 3-ին ազատ կարձակվի

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը լրանում է նոյեմբերի 3-ին: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ նա վաղը ՔԿՀ-ից ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ նա  կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին: Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:… Read more »

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:   Երևան քաղաքում` Նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           23.70C (1990 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`   … Read more »

Նարեկ Մալյանն ազատվել է ոստիկանապետի խորհրդականի պաշտոնից

Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն ազատվել է պաշտոնից։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․ «Վերջին շրջանում ժամանակս չէր հերիքում ստեղծագործական, դասախոսական աշխատանքին լիարժեք նվիրվելու համար։ Ինձ ճանաչողները գիտեն, որ 6 տարիների ընթացքում աշխատել եմ 7/24 ռեժիմով։ Ոստիկանությունում աշխատանքը ինձանից խլում էր ողջ էներգիաս։ Կիսատություն չեմ սիրում, իսկ ստեղծագործական ծրագրերս չափազանց հավակնոտ են։ Այդ պատճառով ՀՀ ոստիկանապետին… Read more »

Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն… Read more »

2018թ. վարչապետության թեման չի քննարկվել. Կարեն Կարապետյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականը, պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հավաստի են այն տեղեկությունները, որ 2018թ. ապրիլի 9-ից հետո լինելու է ՀՀ փոխվարչապետ: Վարչապետի խոսքով՝ ապրիլի 9-ից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկելու է վարչապետի թեկնածուն կոալիցիոն գործընկերոջ հետ և մինչև հիմա այդ թեմայով քննարկումներ չեն եղել․ «Որևիցե… Read more »