Daily Archives: Երեքշաբթի, Հոկտեմբեր 3, 2017

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով: 2017 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի… Read more »

Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ։ Նախարարն ընդգծեց հայ-կանադական համաժողովի կարևորությունը` համոզմունք հայտնելով, որ այն առաջին քայլն էր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ապագայում ավելի խորացնելու և զարգացնելու համար։ Նա… Read more »

Սյունիքի մարզում ձյուն է տեղացել

Մեղրիի լեռնանցքում այս գիշեր ձյուն է տեղացել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ բոլոր այն տարածքները, որոք ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա են գտնվում, ապա նորմալ է, որ ձյուն գա: «Ձյուն է սպասվում և այսօր գիշերը, և վաղը»,-ասաց նա: Իրավաբան.net

«Չեմ հավատում, չեմ հավատում, որ չի լինելու». մարզպետարանի ներկայացուցիչը՝ դասադուլ հայտարարծ դպրոցի հիմնանորոգման մասին

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի հիմնանորոգումը ժամանակի հարց է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը: Նրա խոսքով՝ այս խնդրի մասին  բազմիցս բարձրաձայնվել  է Կառավարությունում, իսկ մարզպետը միշտ էլ հետևողական է եղել, որ այն բոլորի համար դրական լուծում ստանա:  «Ես պաշտոնավարում եմ… Read more »

Պարգևատրումներ՝ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանի 2017թ. սեպտեմբերի 13-ի հրամանի համաձայն, վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ոստիկանության հետ համագործակցելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 26-րդ տարեդարձի` մի խումբ վետերաններ պարգևատրվել են. Խրախուսման կարգով շնորհվել է կոչում`«Ոստիկանության փոխգնդապետ»  Տելեմակ… Read more »

«Օֆշոր»-ի գործով դատավճիռը կբողոքարկեն

«Օֆշորի» գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանի փաստաբանը դիմելու է Վերաքննիչ դատարան՝ Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու պահանջով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սուքիասյանի պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դատարանը անարդարացի դատավճիռ է կայացրել և հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի կողմից մինչև այդ կայացրած նախադեպային որոշումները: «Այս գործը ընդհանրապես քաղաքացիական… Read more »

Կայացել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը, որի համար հայտ ներկայացրած 102 դիմորդներից մասնակցել է 100-ը: Որակավորման ստուգումն անց է կացվել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, չինարեն, վրացերեն, թուրքերեն, իսպաներեն, չեխերեն, բուլղարերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: Մասնակիցներին, որպես առաջադրանք տրվել են հայերեն և իրենց կողմից… Read more »

Վանաձորում վթարային ջրանջատում կլինի. Վեոլիա Ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 8.00-20.00 կդադարեցվի Վանաձոր քաղաքի՝ Բազում թաղամասի, Համբարձումյան, Սուխումի, Ռուսթավի, Գրիբոյեդովի, Չերկասի փողոցների, Շինարարների փող. 27/1, 27/2, Յուբեկայի 1, 2 համարների, Ներսիսյան նրբանցքի 10, 12, 14, 16, 18 համարների և Բուլղարական 1, 2 ավանների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է… Read more »