Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 18, 2017

Զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս՝ իրավունքները երաշխավորող օրենսդրական նոր նախագծեր կան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը: Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները. նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես  զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել, հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու… Read more »

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից… Read more »

Փոփոխություն՝ զինվորականների դրամական օգնություն ստանալու կարգում

Հուլիսի 20-ի կառավարության նիստի չզեկուցվող օրակարգային հարցերից մեկը վերաբերում է զինվորականների սոցիալական ապահովության հարցերին: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ: Այս փոփոխությանւ անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  օրենքի 30.2-րդ հոդվածում 01.03.2017թ. ՀՕ-48-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումն իրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև բխում… Read more »

Կկարգավորվի զինված ուժերում առկա բժիշկ-սպաների պահանջարկը

Կառավարության հուլիսի 20-ի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է բժիշկ-սպաների պահանջարկի կարգավորմանը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ներկայացվել է որոշման նախագիծ: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2016/2017 ուսումնական տարում ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրան ավարտելու են 18 կուրսանտ, իսկ ՊՆ պատվերով՝ 2 ուսանող: Կառավարության 1994թ. մայիսի 19-ի № 232  որոշմամբ ԵՊԲՀ ավարտած և տվյալ տարվա ընթացքում… Read more »

Թույլտվություն՝ անգլերենով կրթությունը կազմակերպելու վերաբերյալ

Կառավարության հուլիսի 20-ի նիստի ժամանակ Կրոթւայն և գիտության նախարարության կողմից ներկայացվել է չզեկուցվող հարց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին: Նշվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կրթական հաստատությանը տրված օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվության եռամյա ժամկետը նոր ուսումնական տարվա սկզբին ավարտվելու հետ կապված… Read more »

Փոփոխություն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում

Կառավարության հուլիսի 20-ի նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելու է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ: Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարու­թյան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 1-ին հոդվածը հանել, հետևյալ հիմավորմամբ՝  Օրենքի նախա­գծով նախատեսվում է խմբագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` ապացուցման… Read more »

24 ժամ ջուր չի լինի

 Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի՝ Վազգեն Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Բեյրութի, Մհեր Մկրտչյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորիչ, Լեո, Ամիրյան, Բրյուսով, Կաշեգործների, Լազոյի, Կարա-Մուրզայի, Արգիշտիի, Մայիսյան, Թաիրով փողոցների, Ագաթանգեղոսի 1-8, Պարոնյան 1-15, Իսրաելյան 1-39, Խորենացու 1-29,… Read more »

Հրանուշ Հակոբյանն արձակուրդ կմեկնի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 14-ին որոշում է ընդունել՝ նախարար Հրանուշ Հակոբյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2017 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 11-ը ներառյալ։… Read more »

Ըստ նյութերի` կատարվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին… Read more »

Երկարաժամկետ ջրանաջատումներ կլինեն այսօրվանից

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝  Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը:  Ընկերությունը նաև տեղեկացնում է իր… Read more »