Daily Archives: Ուրբաթ, Փետրվար 24, 2017

ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքների երաշխավորումն ապահովելու նպատակով ստեղծվել է ՄԻՊ աշխատանքային խումբ

Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:

Թշնամին թիրախավորել է Թալիշը. ԱՀ ՊԲ

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ամենաակնհայտ խախտումների դեպքում էլ Էթիկայի հանձնաժողովի դիրքորոշումը եղել է հիասթափեցնող

Նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովը չի կարող գործել անկախ և արդյունավետ այն պայմաններում, որ հանձնաժողովի անդամները նշանակված լինեն նախագահի կողմից. այս մասին մեզ հետ զրույցում նշում է փաստաբան Արթուր Սուքիասյանը՝ անդրադառնալով վերջերս շրջանառության մեջ դրված «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագծին: «Ընդ որում, հանձնաժողովի անդամների նշանակովի լինելու խնդրի հետ մեկտեղ չկա… Read more »

Քանի որ նախագահն է նշանակում, այն անկախ մարմին չէ. Ավետիք Իշխանյան

«Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին»նոր օրենքի նախագծի գոյության մասին տեղեկացված չէր նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նշենք, որ այս օրենքը նույնիսկ հանրային քննարկման է ներկայացված եղել, սակայն դրա մասին հասարակական, քաղաքական գործիչների հիմնական մասը չգիտի: Ա. Իշխանյանը, անդրադառնալով ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը նշեց, որ արդյունքներ չի տեսել. «Քանի որ նախագահն է… Read more »

ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը` ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի մասին

Քննարկումների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության և ՔԿՀ վարչության պետի հետ հայտարարություն տարածեցինք արձանագրելով այն նվազագույն պայմանները, որոնք ՔԿՀ աշխատակիցները պետք է հաշվի առնեն։ Հայտարարության տեքստին ծանոթ եք։

Բարեփոխումներ՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում

2017 թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը: Ճանապարհային ոստիկանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված այս փաստաթղթի ընդունումը պայմանավորված էր 2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Բարեփոխումների հայեցակարգից… Read more »

Հայաստանի համայնքների միությունը ընտրեց նոր Հանրապետական խորհուրդ

Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի ընթացքում այսօր՝ փետրվարի 24-ին ձևավորվեց 108 հոգանոց նոր Հանրապետական Խորհուրդ։ Ժողովի ընթացքում կազմակերպվեցին Միության կանոնադրական մարմինների ընտրություններ։ Հանրապետական խորհրդի կազմում ընդգրկվում եմ Միության նախագահը, քաղաքապետերը, քաղաքային բնակավայր ներառող համայնքների ղեկավարներն ու մարզերի գյուղական համայնքներից համամասնորեն ընտրված գյուղական համայնքների ղեկավարներ։ Կին համայնքապետերի համար սահմանված են հատուկ քվոտաներ։ Ընդհանուր ժողովն ընդունեց Միության նոր… Read more »