Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 3, 2016

Ապօրինի հարստացման հանցակազմի նախատեսման անհրաժեշտությունը միանգամայն հիմնավորված է. փաստաբան Զորայր Հարությունյան

Ապօրինի հարստացման քրեականացումը անգամ ուշացած է: Փաստաբան Զորայր Հարությունյանի համոզմունքն է. «Նմանօրինակ հանցակազմի ամրագրումը մի քանի անգամ կավելացնի գրանցվող հանցադեպերի քանակը, իհարկե օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության պայմաններում։ Պետք է նշել, որ էապես կբարձրանա հասարակության դերակատարությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք. իրավաբան

«Մի շարք պետություններ, իրենց ներպետական օրենսդրության մեջ իմպլեմենտացնելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայով նախատեսված ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը, նպատակ են հետապնդում իսպառ ոչնչացնել կոռուպցիան և ազատվել այս արատավոր երևույթի բացասական, երբեմն էլ արյունալի հետևանքներից»,- ասում է երիտասարդ իրավաբան Արմինե Չախալյանը:

Հաղորդում են տվել որդուն ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու համար գումար տալու մասին. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը /ծնված 10.08.1969թ., 01.12.2016թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016թ-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. /ծնված 04.04.1974թ…. Read more »