Մեքենան բախվել է ծառին ու բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 08.11-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շնող-Թեղուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի 88 QS 881 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ), բախվել ծառին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.58-ին, մարվել՝ 09.15-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. հայտնաբերվել է 1990 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել