Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորս խոսում ենք: Ասում է վարչապետ Կարեն Կարապետյանը և հավելում. «Ես չգիտեմ մի վարչապետ կամ կառավարություն, որ հարցնեն` դու կոռուպցիայի դեմ պայքարելո՞ւ ես, ասի` չէ, չեմ պայքարի, անտամաբանական է: Ոնց եմ ես պատկերացնում, ամենաէfեկտիվ ճանապարհը ` հերթական հակակոռուպցիոն կառույցը ստեղծելով կոռուպցիան կվերանա՞, չեմ կարծում, եթե միջավայրը մենք չփոխենք: Միջավայրը փոխելու համար ի՞նչ պետք է անենք, պետք է մրցունակ, արդար դաշտ ստեղծենք բիզնեսում, պետք է մաքսիմալ թափանցիկ անենք բոլոր գործառույթները, գնումների և այլն: Եթե այդ միջավայրը փոխում ենք և կոռուպցիայի համար միջավայրը դառնում է դժվար, ապա դա ամենալավ պայքարն է»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:
Այն հարցին, թե ինչպես եք վերաբերում հանգամանքին, որ կառավարության որոշ անդամներ նաև սեփական բիզնեսն ունեն, վարչապետը պարզաբանեց. «Ինձ պետք է մարդ գա, որ ժողովրդի ասած` «աչքը աջ ու ձախ» չնետի: Այսինքն` ապահովված լինի»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Խոսելով դատաիրավական համարագից, ասաց, որ այստեղ պետք է բարեփոխումներ իրականացնել և այն դրա հստակ պահանջն ունի:
Այս մասին գործադիրի ղեկավարն ասել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: