Որքան կբարձրանան թոշակները. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվառման կարգը փոխել է և գումարներն ուղղել ավելի ցածր ստացողների կենսաթոշակների բարձրացմանը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ նախարարության, օրենքը ենթադրում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար կսահմանվի կենսաթոշակառուի անձնական գործակից, այսինքն` 10 տարվա ստաժի դեպքում կապահովվի մեկ գործակից, մինչդեռ մինչ այժմ մեկ գործակից սահմանվում էր 25 տարվա դեպքում:

«Հիմա մենք առաջարկում ենք մեկ տարվա արժեքի տարբեր չափեր սահմանվի: Մինչև 10 տարվա ստաժի համար, մյուս դեպքում` 10 տարուց ավելիի համար: Հիմա, եթե մեկ տարվա ստաժի համար սահմանված է 450 դրամ, ապա արդեն 10 տարվա ստաժ ունեցողներինը կդառնա 700 դրամ: Այսինքն` 10 տարվա ստաժ ունեցողները, եթե հին օրենքով ստանում էին 14.800 դրամ, ապա հունվարի 1-ից, օրենքի փոփոխության արդյունքում, կստանան 21. 000 դրամ»,- «Հրապարակ» օրաթերթի հարցմանը պատասխանել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել