Նորություններ

Սերիալ նայելու համար մահապատիժ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբերի 3-ին Հյուսիսային Կորեայի մի շարք քաղաքներում 80 մարդ է մահապատժի ենթարկվել։ Հարավկորեական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք գնդակահարության են դատապարտվել «հարավկորեական հեռուստալիքների հաղորդումներ ու սերիալներ դիտելու, անբարոյական պահվածք դրսևորելու, ազարտային խաղերով զբաղվելու համար»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր քաղաքներում էլ գնդակահարությունն իրականացվել է հրապարակայնորեն․ քաղաքացիները տարվել են մարզադաշտեր, ուր մոտ 10 հազար մարդու, այդ թվում երեխաների ներկայությամբ էլ մահապատիժը ծափերի ներքո ի կատար է ածվել։ 10 մարդու մահապտժին անձամբ ներկա է գտնվել Կիմ Չեն Ինը կնոջ հետ միասին, որոնք երկուսն էլ ժպիտը դեմքերին հետևել են մահապատժի ի կատար ածման ընթացքին։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել