Նորություններ

«Առուվաճառքի պայմանագրով կարո՞ղ է նախատեսվել ապրանքն ապահովագրելու վաճառողի պարտականությունը». պարզաբանում է նոտարը

-Նշենք, որ առուվաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել` ապրանքն ապահովագրելու վաճառողի կամ գնորդի պարտականությունը:

Այն դեպքում, երբ ապրանքն ապահովագրելու համար պարտավոր կողմը պայմանագրի պայմաններին համապատասխան չի իրականացնում դրա ապահովագրությունը, մյուս կողմն իրավունք ունի ապահովագրել ապրանքը և պարտավոր կողմից պահանջել հատուցելու ապահովագրության ծախսերը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել