Նորություններ

Կայուն մեծամասնության գաղափարը իչիք է դարձնում պառլամենատարիզմի հետ կապված հույսերը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին բոլոր քաղաքացիներն էլ պետք է մասնակցեն, քանի որ այն մայր օրենքն է և առնչվում է իրենց իրավունքներին ու շահերին: Փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Սահմանադրության նախագծում առկա այն ռիսկերը, որոնց մասին քաղաքացին պետք է ծանրութեթև անի մինչ «այո» կամ «ոչ» ասելը:

Նրա խոսքով, անհաջող ձևակերպումներ կան մարդու իրավունքներին վերաբերող գլխում, որոնք կասկածի տակ են դնում որոշ իրավունքների պաշտպանության հարցը. մասնավորապես, խնդիրներ կան սոցիալ-տնտեսական իրավունքի, արդար դատաքննության ինստիտուտի, ապացույցների թույլատրելիության և այլ հարցերի հետ կապված:

Հերիքնազ Տիգրանյանը անդարադառնալով նախ կառավարման մոդելի փոփոխության հարցին, նշում է. «Պառլամենատականը ամենաժողովրդական կառավարման ձևն է, բոլորը համաձայն են դրա հետ: Բայց հենց տեսնում ենք նախագծի 89 հոդվածը, որտեղ կա ԱԺ-ում կայուն մեծամասնության գաղափարը, ապա իչիք է դառնում պառլամենտական կառավարման կողմնակիցների փայփայած հույսը. սա այն պառլամենտարիզմը չէ, ինչը պատկերացնում ենք դասական իմաստով»:

Փաստաբանն մատնանշում է նաև դատական համակարգին վերաբերող խնդիրները նույնպես. վճռաբեկ դատարանի դատավորները նշանակվելու են ԱԺ-ի կողմից, որտեղ կա կայուն մեծամասնություն. «Սա արդեն նշանակում է, որ մեկ կուսակցությունը կարող է թելադրել, թե վճռաբեկ դատարանում ովքեր կարող են լինել դատավոր»:

Մյուս կողմից խնդրահարույց է այն, թե ինչ պահանջներ են ներկայացված դատավոր դառնալու համար. անձն ինչ-որ ՍՊԸ-ում աշխատելուց հետո կարող է վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվել: Ես կարծում եմ, որ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն առնվազն 10 տարվա դատավորի ստաժ պետք է ունենա»:

Չկա նաև տարիքային ցենզ առաջին և վերաքննիչ ատյանների դատավորների նշանակման համար. դատավոր կարող են նշանակվել կարող են դառնալ նորավարտները, ովքեր չունեն ոչ մասնագիտական փորձ, ոչ կենսափորձ, ինչը խիստ կարևոր է դատավորի աշխատանքի համար:

Փաստաբանի խոսքով, ականներ կան նաև նախագծի մյուս գլուխներում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել