ՔԿ նախագահի խորհրդականը՝ Անի Երանյանի դեմ քրեական գործի հարուցման լուրերի մասին

Դերասանուհի Անի Երանյանի դեմ քրեական գործ չի հարուցվել։ Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը։

Մինչ այս ՔԿ-ն մանրամասներ էր հաղորդել դերասանուհու և դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին՝ նշելով, որ դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net-ի լրագրողը այն հարցին, թե արդյոք այս պահին` նյութեր նախապատրաստելուց ժամեր անց, քրեական գործի հարուցվե՞լ է, թե՝ ոչ, տիկին Տռուզյանը պատասխանեց․ «Ոչ հարուցված չէ ու այն տեղեկությունները, որ կա ֆեյսբուքում, թե քրեական գործ է հարուցվել որևէ հոդվածով, չեն համապատասխանում իրականությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել