Դատարանը կարող է նվազեցնել պարտապանի պարտավորության չափը

Պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Շատ հաճախ պարտապանի կողմից պարտավորությունը չի կատարվում կամ ոչ պատշաճ է կատարվում պարտատիրոջ դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների կամ անգործության հետևանքով: Ստացվում է, որ պարտատերը նույնպես կարող է նպաստել պարտավորության չկատարմանը:
Նման դեպքերում պարտապանը կարող է միջնորդել դատարանին նվազեցնել իր պարտավորության չափը:
Եթե ապացուցվում է, որ պարտավորության չկատարմանը կամ ոչ պատշաճ կատրամանը նպաստել է նաև պարտատերը, կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել պարտավորության չկատարման կամ անպատշաճ կատարման հետևանքով վատճառված վնասների չափի ավելացմանը, դատարանը կարող է նվազեցնել պարտավորության չափը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել