ՃՏՊ Գորիս քաղաքում

Մարտի 2-ին, ժամը 18.50-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 35 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանգամանքներում բախվել են «Նիսան» մակնիշի 70 TT 666 պ/հ (վարորդ` Հ. Լ.) և «ՎԱԶ 3110» մակնիշի 70 VV 999 պ/հ (վարորդ` Մ. Բ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը, հոսանքազրկել և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել