Նախագահը հրամանագրով հետմահու պարգևատրել է Հրանտ Վարդանյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Միքայելի Վարդանյանին պարգևատրելու վերաբերյալ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրում ասվում է.

«Տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ»ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Միքայելի Վարդանյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել