Նախանշվել են ԴԱՀԿ ծառայության 2015 թվականի ծրագրերը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում  ներկայացվել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական  մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը:

Օրակարգում ընդգրկված 90 կետերից  բաղկացած միջոցառումների ծրագրի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները,  հստակեցվել են դրանց իրականացման ժամկետները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել