Համաշխարհային տերությունները հետաձգում են զինամթերքի առևտրի պայմանագրի կնքման հարցը

Զինամթերքի առևտրի պայմանագրի կնքման բանակցությունների վերջին օրը Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն հետաձգել են համաձայնագրի կնքումը:
Պայամանգրի նախագիծը հավանաբար կուղարկվի ետ` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, հոկտեմբեր ամսին: Հայտնում է Amnesty International-ը:
Մարդու միջազգային իրավունքները և մարդասիրական իրավունքները մնում են նախագծի հիմքում` ցույց տալով մի շարք կառավարությունների հաստատուն ցանկությունը ապահովելու, որպեսզի այս ամենը տեղ գտնի նաև վերջնական պայմանագրում:
Եթե պայմանագիրը հաստատվի այս տարվա վերջում, ապա սա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ պայմանագրի համաձայն կառավարություններից կպահանջվի սպառազինության փոխադրումների վերաբերյալ որոշումներ կայացնել ` ուղղված քաղաքացիների պաշտպանությանը:
Թարգմանված է Iravaban.net կայքի կողմից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել