Վաղվանից կբացառվի՞ հանրային ծառայության պաշտոններում՝ քաղաքական և հայեցողական, դատվածություն ունեցող քաղաքացիների նշանակումը

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 30-ի օրակարգում դրված է 22 հարցի քննարկում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կներկայացնի 3 հարց դրանք են` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը և ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանը կներկայացնի ՀՀ կառավարության եզրակացությունը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս փոփոխության նպատակն է բացառել հանրային ծառայության պաշտոններում՝ քաղաքական և հայեցողական, դատվածություն ունեցող քաղաքացիների նշանակումը:

Բացի վերոնշյալ հարցերից կառավարությունը վաղը կքննարկի սոցիալական, առողջապահական և պաշտպանական ոլորտների առնչվող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել