Փլուզվել է տանիք. կա զոհ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է: Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր: ԱԻՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին: Հրշեջ-փրկարարները փլատակներից դուրս են բերել Է .Հ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել