ՀՀ Հարկային ծառայության հաշվետվությունը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ Հարկային ծառայությունը ներկայացրել է հաշվետվություն Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով օգոստոսի 21-30  հարկ  վճարողների  հետ   իրականացված  աշխատանքների վերաբերյալ:

Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա:

Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3մլրդ դրամի չափով: Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110մլն դրամի եկամտային հարկ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 245.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող և արձանագրվել է 2.3մլն դրամի հարկային պարտավորություն: Ընդհանուր առմամբ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 2մլրդ 128.1մլն դրամ:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3709 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել  է 847-ով, իսկ ընդհանուր արժեքը՝ շուրջ 100մլն դրամով:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգընթաց իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք` հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես օգոստոսի 3-րդ տասնօրյակում իրականացվել է այդպիսի 53 միջոցառում, 133 հարկ վճարողի մոտ էլ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված) արդյունքում առաջադրվել է 50.1մլն դրամ լրացուցիչ վճարման գումար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել