Նշանակվել է Հնդկաստանում գտնվող սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ

Վարչապետ Հովիկ աբրահամյանի որոշմամբ` Ալեքսան Ալեքսանյանիը նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշմամբ հաստատված` Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերը`

1. Ալեքսան Ալեքսանյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր»,- ասվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել