ԱՄՆ-ն հրաժարվեց նախագահի նախկին թեկնածուի դեմ բոլոր մեղադրանքներից

ԱՄՆ-ի դաշնային դատախազները հրաժարվեցին նախագահի նախկին թեկնածու Ջոն Էդվարդսի դեմ առաջ քաշված ընտրական ֆոնդերի չարաշաման վերաբերյալ մնացած հինգ մեղադրանքներից, այն բանից հետո, երբ նա մի քանի օր առաջ արդարացվեց իր դեմ առաջ քաշված վեց մեղադրանքներից մեկով: Այս մասին հայտնում է «Գլոբալ Լեգալ Փոստ»-ը:
«Վաշինգտոն Փոստ»-ում հրապարակված «Ասոշիեյթեդ Փրես» տեղեկատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նրանք չեն պահանջելու ընտրական ֆոնդերի չարաշաման մեղադրանքի բաց մնացած հինգ կետերի վերանայումը։
Զեկույցում մեջբերվում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերը պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը` ասելով, որ գործը դժվար կլինի ապացուցել: Նրա խոսքերով՝ կառավարությունը բավականին բարդ հայց էր ներկայացրել ընդդեմ պրն. Էդվարդսի, և նա հպարտ է այն բանի համար, թե ինչ արհեստավարժությամբ և հմտությամբ են իրենց դատախազները անցկացրել դատավարությունը: Պարոն Բրյուերը նշել է նաև, որ իրենց դեպարտամենտը «արդարադատության շահերից ելնելով» որոշել է գործի վերաքննում չպահանջել։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել